Լրահոս
Հայաստան
21:49
10.02.24
337

Խեղդող ծուխ՝ Երևանում, ծխահարված քաղաքացիներ. կրակի բաժին է դարձել պահեստի զգալի մասը

Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհից ծխահարվել է երկու մարդ, նրանցից մեկը՝ հրշեջ: Կրակի բաժին է դարձել 6 հազար քառակուսի մետր տարածք: Դեպքի վայր ժամանած 12 մարտական հաշվարկներին արդեն հաջողվել է մեկուսացնել հրդեհը: