Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:45
05.07.25
183

Խաղաղությունը, որը կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, կփոխի տարածաշրջանում մթնոլորտը. Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորությունների նոր պատուհաններ կբացի տարածաշրջանում։

«Խաղաղությունը, որը կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, կփոխի տարածաշրջանում մթնոլորտը։ Դրա շնորհիվ մենք կտեսնենք, թե ինչպես են մեկը մյուսի հետևից բացվելու պատմական հնարավորությունների նոր պատուհաններ», — ասել է Թուրքիայի նախագահը լրագրողներին՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալուց հետո։