Լրահոս
Հասարակական
19:14
22.01.25
756

Վթարի է ենթարկվել ՊՆ-ում հաշվեկշռում գտնվող «KamAZ»-ը․ կան տուժածներ

Img default alt hy

Այսօր ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2  տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 
  
Տեղում պարզվել է, որ «KamAZ»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը: 
  
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: