Լրահոս
Կրթություն և գիտություն
23:08
09.02.24
144

«Վտանգավոր» դարձած հայրենասիրություն. փառքը մաքրելու գրավոր հրահանգ չի տվել ԿԳՄՍՆ-ն, իսկ բանավո՞ր

Հանրապետության տարբեր դպրոցներում հարգել են Գագիկ Գինոսյանի հիշատակը: Դասամիջոցներին աշակերտները Յարխուշտա են պարել: Հնարավոր է՝ ազատամարտիկի լուսանկարը նույնպես ավելացվի մի քանի դպրոցի փառքի անկյուններում: Բայց արցախյան մարտերում կյանքը զոհած տղաների հիշատակի այդ անկյունների ճակատագիրը մշուշոտ է: Չնայած նախարարության հերքումներին՝ շարունակվում են ահազանգերը, թե ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել դպրոցներ՝ մաքրել «Փառքի» անկյունները, հեռացնել զոհված հերոսների նկարները: