-
ՀայլուրՀայլուր 18։30 Շոկ և նվաստացում. ալիևյան ռեժիմի դատական ցինիզմը մինչև ո՞ւր կհասնի18:3018.01.25
-
Հասարակական«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց17:4518.01.25
-
ՄիջազգայինՊաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին16:1518.01.25
-
ՔաղաքականԵս որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել. Միքայել Աջապահյան․ News.am15:3018.01.25
-
ՄիջազգայինԽոպանչիներին դժվար կյանք է սպասվում. Ռուսաստանը «վիսիլկայի» ռեժիմի է անցնում15:1518.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը․ ՀՅԴ Բյուրո14:4518.01.25
-
ՔաղաքականԿլուծարվի՞ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. նոր Սահմանադրության «ալիևյան» մշակումներ13:3518.01.25
-
Մամուլի տեսությունՁվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»13:0018.01.25
-
ՍպորտՔիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը. Արայիկ Հարությունյան12:4518.01.25
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուսաստանից դեպորտի վտա՞նգ. միգրացիոն նոր կանոնները՝ գործողության մեջ12:3018.01.25
-
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել12:2418.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան12:1518.01.25
-
ՀասարակականԵրևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել12:0018.01.25
Վրացական նիկոլին սպասելիս. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Վրացական նիկոլին սպասելիս
Հոգեբանները, սոցիոլոգները, մարդաբաններն ու հասարակագետները մեծ ուսումնասիրությունների դաշտ ունեն: Չնայած, իրենց կոլեգաները նմանատիպ լավ աշխատանք արդեն կատարել են ու կարողանում են ազդել հանրային հոգեբանության վրա:
Փորձը ցույց է տալիս, որ կարելի է պարբերաբար պարզունակ հնարաքներով ամբոխին ոգևորել: Ոստիկանների առջև համբուրվել, նույն ոստիկաններին ծաղիկներ նվիրել, ոչինչ չասող, բայց կրկնվող կարգախոսներով զանգվածաբար թռչկոտել, պայքարի ոգևորող երգեր լսել. սա այն կրկնվող սցենարն է, որը արեցին Ուկրաինայում, Հայաստանում, արաբական երկրներում, իսկ հիմա, երկրորդ անգամ, կրկնում են Վրաստանում: Ֆրոյդն ու Լը Բոնը դեռևս ավելի քան հարյուր տարի առաջ այս երևույթը նկարագրել են, բայց գիտությունն, ի տարբերություն ամբոխի, առաջ է գնացել: 1968 թվականին Ֆրանսիայում ու Գերմանիայում ուսանողական ապստամբություններն այս երևույթն արտադրական ծավալների հասցնելու համար լավ փորձադաշտ էր:
Բոլոր դեպքերում արդյունքները ողբերգական են: Բայց ամբոխն ունակ չէ դասեր քաղել:
Գոնե հիմա պարզ պետք է լինի, թե ովքեր էին 2018-ի «հեղափոխության» սցաներիստները, հոգեբանները, մարդաբաններն ու հասարակագները:
Մյուս դասն այն է, որ «հեղափոխության առաջնորդները» պետք է համապատասխան բարոյական ու հակաազգային կերպարներ լինեն, որոնք կարողանան այդ դերը կատարել: Մեզ մոտ նման անձ գտնվեց, Վրաստանում դեռևս նման փնթի ու հակասոցիալական կերպար կարծես թե դեռ չեն գտել, բայց, գուցե սխալվում եմ, ամեն ինչ առջևում է:
P.S. Հանուն արդարության պետք է ասել, որ պետք չէ մեղադրել սցենարիստներին ու պատվիրատուներին, նրանք իրենց գործն են անում, ու՝ բավականին արդյունավետ, դա քաղաքական կյանքի խաղի կանոնների մեջ է մտնում, մեղադրել է պետք ազգային էլիտաներին, որ չեն կարողանում, հանուն պետական շահի, սեփական ժողովրդի հետ աշխատել»:
- 16:45 18.01.25 Հանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետևանքները․ Սարգիս Տեր-Եսայան Կարդալ ավելին
- 15:30 18.01.25 Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել. Միքայել Աջապահյան․ News.am Կարդալ ավելին
- 14:45 18.01.25 Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը․ ՀՅԴ Բյուրո Կարդալ ավելին
- 14:15 18.01.25 Կանգնեցնում են հերթական աղետի առաջ. 168․am Կարդալ ավելին