-
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները
23:5512.05.25 -
Քաղաքական
Պուտինին Ստամբուլում անձամբ կսպասի Զելենսկին. սպանություններն ավարտելու ժամանակն է
23:1512.05.25 -
Քաղաքական
Քաղաքացիներ են խոշտանգվում ոստիկանական բաժանմունքներում. քննչական կոմիտեի նախագահի փոցխը
22:4612.05.25 -
Հասարակական
Այլանդակ քամուց տուժած քաղաքացիները կասկածում են, որ Ավինյանը կանի իրենց ասածը
22:2512.05.25 -
Իրավական
Ոստիկանները ներխուժել են լրագրողի բնակարան, ձեռքերը ոլորել ու հողաթափերով տարել բաժին
22:0012.05.25 -
Քաղաքական
Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան
21:4112.05.25 -
Տարածաշրջան
Հեյդար Ալիևի գերեզմանին է գնացել ու անասնաբուծական համալիր բացել. ինչո՞ւ Ալիևը չգնաց Մոսկվա
21:3212.05.25 -
Հասարակական
Հայ կաթոլիկներն սպասում են նորընտիր Հռոմի պապին Հայաստանում. Լևոն 14-րդի կիրակնօրյա աղոթքը
21:2612.05.25 -
Մշակույթ
Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch
21:1012.05.25 -
Հասարակական
Գետարգելի եկեղեցու հարևանությամբ բախվել են «Լադա»-ն և «Opel»-ը․ կան վիրավորներ
20:4512.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Կին լրագրողի գլխին խփել են, տարել. սկանդալային մանրամասներ՝ ձերբակալությունից
20:3012.05.25 -
Քաղաքական
Ֆաշիզմն արդարացնելու փորձ. ինչո՞ւ է Արծրուն Հովհաննիսյանը գյոռբագյոռ անում նացիզմի դեմ հաղթանակը
20:0912.05.25 -
Հասարակական
ԲԸՏՄ-ն Գյումրիում արձանագրել է առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք
19:4812.05.25 -
Հասարակական
Տիգրանի անհետանալուց առաջ գնչուներ են տեսել Մարմարիկում. ո՞վ է զանգել փոքրիկի հարազատներին
19:2512.05.25 -
Քաղաքական
Աննա Պետրոսյանը միաձայն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
18:1512.05.25 -
Հասարակական
Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ
18:0012.05.25 -
Քաղաքական
Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան
17:5112.05.25 -
Քաղաքական
Ձեր կույր հավատարմությանը կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին
17:4512.05.25 -
Քաղաքական
Եթե որևէ մեկն ի վիճակի չէ իմ ելույթը լսել, կարող է դուրս գալ դահլիճից․ Գառնիկ Դանիելյան
16:5812.05.25
Վերջնարդյունքը մեկն է՝ ունենալ մարտունակ և ժամանակակից մարտահրավերներին պատրաստ ԶՈւ․ Պապիկյան

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ օգոստոսի 12-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների, քաղաքացիական բուհերի ուսանողների, մի շարք երիտասարդ սպաների և սփյուռքահայ երիտասարդների։
Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է երիտասարդության դերը և բնականոն ու սահուն սերնդափոխության անհրաժեշտությունը պետության կայուն զարգացման, առաջընթացի, այդ թվում նաև ԶՈՒ զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ԶՈՒ-ում սկիզբ առած արմատական բարեփոխումներին, վերջին տարիներին կատարված լայնածավալ աշխատանքներին, այդ թվում՝ ինժեներական աշխատանքներին, բնակարանային ապահովման ծրագրին, ինչպես նաև ներդրված մի շարք հեռանկարային ծրագրերի, որոնց նպատակն է որակական նոր, ամուր հիմքեր ստեղծել պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար՝ զինված ուժերը համալրելով երիտասարդ, պատրաստված ու բանիմաց մասնագետներով։
Այս համատեքստում Սուրեն Պապիկյանը խոսել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, որը լայն հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին՝ ժամկետային ծառայությունը սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով և բարձր աշխատավարձով փոխարինելու հնգամյա պայմանագրային ծառայությամբ։ Որպես սոցիալական կարևոր բաղադրիչ՝ անդրադարձ է կատարվել նաև սպաների ատեստավորման շարունակական գործընթացին։
Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է նաև ռազմական կրթության ոլորտում արդեն իսկ սկիզբ առած և ընթացիկ բարեփոխումները, ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացված ծրագրերի կյանքի կոչումը, ՀՀ բանակում կանանց դերակատարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, կրթության որակի կտրուկ բարձրացումը: Այս ամենի վերջնարդյունքը մեկն է՝ ունենալ մարտունակ և ժամանակակից մարտահրավերներին պատրաստ զինված ուժեր՝ ունակ բարձր մակարդակով կատարելու առաջադրված խնդիրները։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, ու արվում է առավելագույնը՝ դրանք լուծելու և սպայի պատվաբեր մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու համար։
-
17:18 08.05.25 Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել Կարդալ ավելին
-
14:45 07.05.25 Պապիկյանը Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր Կարդալ ավելին
-
15:45 05.05.25 Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն Կարդալ ավելին
-
11:51 28.04.25 Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել Կարդալ ավելին