-
Աշխարհ
Համբուրգի կայարանում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ է տուժել. կասկածյալը կին է
23:3523.05.25 -
Հասարակական
Նոր կառուցվող էլիտար շենքում 37-ամյա աշխատողը 12-րդ հարկից ընկել է և տեղում մահացել
23:0223.05.25 -
Միջազգային
Լավրովը մերժում է Հռոմի պապին. ռազմաճակատում թեժ իրավիճակի ֆոնին Մոսկվան ու Կիևը նորից կխոսեն
22:4523.05.25 -
Միջազգային
ԱՄՆ-ն ու Իրանը ավարտել են միջուկային հարցի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը
22:1223.05.25 -
Քաղաքական
Խիստ լարվածություն՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային կուլիսներում. նոր խնդիրներ են դրվում Երևանի առաջ
21:1323.05.25 -
Հասարակական
Հայաստանի իշխանությունը լուծարո՞ւմ է բանակը. ով շատ վճարի, նա քիչ կծառայի
20:2123.05.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
20:1523.05.25 -
Հասարակական
Ինչքան ամոթ ա, որ քննիչների քթի տակից են տարել. 590 հազար դոլարի առեղծվածային գողությունը
19:4223.05.25 -
Հասարակական
Խաղաղության փուչիկներ՝ Մերձավանի երկնքում. սկանդալային դպրոցում շուրջպար են բռնել
18:0423.05.25 -
Իրավական
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում
17:4023.05.25 -
Շոու բիզնես
Ազնավուրը երգում է հայերեն՝ երկու գեղեցիկ ձայնով. տեսահոլովակի բացառիկ պրեմիերա
17:2623.05.25 -
Միջազգային
Ծածկոցներ՝ սպանվածների մարմինները փաթաթելու համար. Իսրայելում պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
16:3023.05.25 -
Քաղաքական
ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով
15:4823.05.25
Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք

Համաձայն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի տվյալների, վերջին հինգ տարիների ընթացքում (2020-2024 թթ․) արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը անչափահասի նկատմամբ։ Նախորդ տարի՝ 2024 թվականին արձանագրվել է 43 դեպք։ Սեռական բռնության ենթարկված անձանց մոտ 85%-ը կանայք են՝ 140 դեպք։ Արձանագրված դեպքերի մեծ մասը՝ 91 դեպք տեղի է ունեցել Երևանում, իսկ մարզերից առավել շատ դեպքեր արձանագրվել են Կոտայքի մարզում՝ 10 դեպք և 9-ական դեպքեր՝ Արմավիրի և Լոռու մարզերում։
Ապրիլը սեռական բռնության դեմ պայքարի և իրազեկման ամիս է։ Այդ շրջանակներում ս․թ․ ապրիլի 29-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը նախաձեռնել էին «Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. վաղ կանխարգելում, արդյունավետ պաշտպանություն և պատշաճ ուղղորդում» խորագրով քննարկում և ցուցահանդես։
Նախաձեռնության նպատակն էր ներկայացնել սեռական բռնության կանխարգելման և արձագանքման ուղղությամբ իրականացվող հիմնական քայլերը՝ իրավական կարգավորումների, ոլորտային գերատեսչությունների կողմից ներդրված մեխանիզմների և կարողությունների զարգացման միջոցառումների մասին։
Ցուցահանդեսը ներկայացնում էր սեռական բռնության ենթարկված անձանց 21 պատումներ, որոնք պատմում էին բռնությունը, տրավման հաղթահարելու բարդ ճանապարհի մասին։
Քննարկմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կառույցների այլ գործընկերներ։
«Այսօրվա միջոցառմանը ներկայացված են նաև սեռական բռնության ենթարկված անձանց պատմություններ՝ ցուցահանդեսի, ինչպես նաև տեսանյութերի միջոցով։ Այս կերպ ևս ցանկանում ենք լսելի դարձնել բռնության ենթարկված անձանց ձայնը, որպեսզի այս միջոցով նաև իրենք մասնակիցը դառնան միջոցառմանը և ուղերձներին»,- ողջույնի իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը և մատնանշեց այս հիմնախնդրի շուրջ համագործակցելու, ուժերը համատեղելու կարևորությունը,- «Առողջապահության նախարարության հետ այժմ մշակում ենք ուղեցույց, որի նպատակն է օգնել բուժաշխատողներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրել սեռական բռնության ենթարկված անձանց»։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս կարևորեց համակարգված աշխատանքը խնդրի հաղթահարման ուղղությամբ․ «Այս ոլորտում խնդիրները բազմաշերտ են։ Առաջնայիններից է մասնագիտական հանրույթի շրջանակում գիտելիքի, հմտությունների և զգայունության պակասը, ինչը հաճախ բերում է հասարակական կարծրատիպերի ամրապնդմանը։ Այդ կարծրացած մոտեցումների հետևանքով բռնության ենթարկված անձը երբեմն չի էլ գիտակցում, որ բռնության զոհ է դարձել, տեղի ունեցածը նորմալ է համարում կամ չի բարձրաձայնում կատարվածի մասին։ Այս իրավիճակն իր հերթին հանգեցնում է նորանոր հանցագործությունների։ Հատկապես ցավալի է, երբ սեռական բռնության զոհ են դառնում երեխաները՝ երբեմն ընտանիքի ներսում, ընտանիքի անդամի կողմից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը և հավելել,- «Իրավասու կառույցները պետք է ունենան բավարար մասնագիտական պատրաստվածություն և հստակ մեխանիզմներ՝ նման դեպքերը կանխելու և դրանց պատշաճ արձագանքելու համար։ Օրինակ՝ ունեցել ենք դեպք, երբ սեռական բռնության ենթարկված երեխային ուսումնական հաստատությունն առաջարկել է փոխել դպրոցը՝ պատճառաբանելով, թե նրան շատերն են ճանաչում և հետագայում կարող է ճնշումների և թիրախավորման զոհ դառնալ»։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»–ի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանն առանձնացրեց երեք հիմնական խնդիրներ, որոնք վերաբերում էին սեռական բռնության կանխարգելման ոլորտում բացերին, դեպքերի վարմանն ու աջակցությանը, ինչպես նաև վիճակագրության և հետազոտությունների բացակայությանը։
«Մենք աշխատել ենք յոթ անչափահաս հղիների հետ, որոնցից հինգը ծննդաբերել են, ունեցել ենք չափահաս շահառու, որը միայն իր ծննդաբերական ցավերի ժամանակ է իմացել, որ հղի է: Այս բոլոր դեպքերով մենք հղիության ընդհատման հնարավորություն չենք ունեցել ժամկետների պատճառով: Պետք է նշեմ, որ միայն մեկ դեպքով է նորածինը մնացել ընտանիքում: Իսկ սրանք միայն մեզ դիմած դեպքերն են, սակայն մենք գիտենք, որ անչափահաս հղիներ մենք ավելի շատ ունենք»,– իր խոսքում նշեց տիկին Աղաբեկյանը` հավելելով, որ կենտրոնն իր գործունեության 18 տարիների ընթացքում 294 անձանց է աջակցել, որոնցից 114–ը անչափահասներ են եղել:
Միջոցառումը իրականացվեց «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։
-
23:02 23.05.25 Նոր կառուցվող էլիտար շենքում 37-ամյա աշխատողը 12-րդ հարկից ընկել է և տեղում մահացել Կարդալ ավելին
-
21:31 23.05.25 ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած Կարդալ ավելին
-
20:59 23.05.25 Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքից Կարդալ ավելին
-
20:21 23.05.25 Հայաստանի իշխանությունը լուծարո՞ւմ է բանակը. ով շատ վճարի, նա քիչ կծառայի Կարդալ ավելին