Լրահոս
Հասարակական
22:39
12.05.25
183

Վայոց ձորում ոստիկանի են վրաերթի ենթարկել

Img default alt hy

Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածը ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնի ծառայող է։