Լրահոս
Հասարակական
17:15
13.04.24
1 146

Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել

Img default alt hy

Վանաձորում կարիճի խայթոցի դեպք է գրանցվել:

«Այսօր` ապրիլի 13-ին, ժամը 11:10-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով:

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար:

Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք` կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն»,-ասվում է «Վանաձոր» ԲԿ-ի տարածած հաղորդագրությունում: