Լրահոս
Հասարակական
23:58
13.05.25
339

Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 102 հասցեի մոտ ծառը տապալվել է և ընկել ավտոմեքենաների վրա, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրայից։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։