-
Կրթություն և գիտությունՍկանդալ՝ «Մայրենի 3» դասագրքի շուրջ․ ինչ է պարզաբանում հեղինակը23:5707.09.24
-
ՄիջազգայինTelegram-ը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը. Բուդանով23:3007.09.24
-
ՄիջազգայինԿրեմլին հարվածելու համար զենք է ուզում Զելենսկին, ԱՄՆ-ը չի տալիս. թեժ է իրավիճակը ռազմաճակատում22:5007.09.24
-
ՀայաստանՑինիզմի և անարխիայի «ֆակուլտետ» կամ դասախոսների «սև ցուցակ»՝ նոր Հայաստանի բուհերում22:3607.09.24
-
ՔաղաքականՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր22:0407.09.24
-
ՔաղաքականՀայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը․ Sputnik Արմենիա21:5507.09.24
-
ՀասարակականԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր21:4207.09.24
-
ՔաղաքականՍեղմելով Վլադիմիր Վլադիմիրովիչի ձեռքը կամ Փաշինյանի կերպարանափոխությունը՝ Ռուսաստանի ճանապարհին21:3507.09.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Զենք են ուզում, որ Կրեմլին հարվածեն. ուկրաինական պահանջին արձագանքում է ԱՄՆ-ը20:3007.09.24
-
ՔաղաքականԱպե՛, սաղ խառնված ա իրար. ինչպես կոռուպցիայի անիվը կոտրեց Հայաստանի հետաքրքրությունների ԱՆԻՖ-ը20:0007.09.24
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը․ «Փաստ»11:3007.09.24
Վաղը ռեպրեսիան թակելու է յուրաքանչյուր «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ասողի դուռը. Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մեր ժամանակների «ինկվիզիցիան»
Երկար էի մտածում, արդո՞ք պետք է կրկին խոսել կալանքի, որպես սպառնալիք, իսկ առավել հաճախ ցուցադրաբար որպես պատժիչ գործիք, կիրառելու արդեն օրինաչափ դարձած մոտեցման և ռիսկերի մասին։ Շուրջ հինգ տարի է ես անընդհատ փորձում եմ մարդկանց ահազանգել կալանքը ֆետիշացնելու անթույլատրելիության, այս խնդրին անտարբեր չմնալու մասին։ Խոսում եմ այն մասին, որ կալանքը կամայականորեն կիրառելը լուրջ ռիսկեր է պարունակում ոչ միայն քաղաքական պատվերների շրջանակներում հարուցվող գործերով, այլ հողմապտույտի նման կլանելու է և արդեն կլանում է նաև կողքից նայողներին։
Իհարկե, լռելը հեշտ է, ավելի ապահով։ Բայց լռելը քեզ շատ հաճախ դարձնում է մասնակից՝ կատարվող անօրինականություններին։ Որևէ մեկը թող չկարծի, որ եթե ինքն այսօր չկա դատաիրավական պրոցեսում, վաղն այդ պրոցեսները իրեն չեն առնչվելու: Եթե մեկն այսօր կողքից է հետևում այլոց հանդեպ կատարվող անարդարություններին և դատաիրավական ռեպրեսիվ մեքենային, ապա դա խիստ ժամանակավոր կոմֆորտ է։ Ռեպրեսիվ համակարգի ձևավորումն ունի խորը վտանգներ, որը բերում է իրավական տեռորի, որի տակ հայտնվելու են բոլորը։
Մենք այսօրվա հանգրվանին հասել ենք փուլերով։ 2018-ից սկիզբ առավ հեռուստատեսային արդարադատությունը։ Հետո եկավ դատարանների վրա բացահայտ ճնշումների փուլը, հետո՝ մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին խրախուսելու փուլը։
Այս փուլերը զուգորդվում էին ասֆալտին փռելու շոուներով և անընդհատ երկարացվող կալանքներով։ Հարյուրավոր մարդիկ անցան կալանքի անկառավարելի տեռորի հորձանուտով։ Իսկ Արմեն Գրիգորյանի դեպքում նրան պարզապես «սպանեց» հայկական արդարադատությունը։
Հիմա լրիվ այլ փուլ է. բուռն համատարած կալանքների փուլ։ Այս պահին ցուցադրական կալանքի տակ են Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը և ուրիշներ։
Կազմաքանդված հասարակությունը չկարողացավ կանխարգելել, չհասցրեց, անտարբեր եղավ, առաջնորդվեց «մեզ բան չլինի՝ մնացածի վրա աչք փակենք» սկզբունքով։ Ընդամենը տասն օր առաջ ցուցադրաբար կալանավորված անչափահաս երեխաներ ունեցող Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքը, կրծքով կերակրող «Սիներջի» ընկերության աշխատակիցուհու կալանքն անթույլատրելի էր և շատ կարևոր էր դատախազի որոշմամբ վերջիններիս խափանման միջոցի փոփոխությունը։ Բայց եթե այդ նույն կանայք անտարբեր չլինեին ֆեյսբուքյան գրառման համար երկու անչափահաս երեխաների մայր Տաթևիկ Վիրաբյանի կալանքի նկատմամբ, եթե Տաթևիկի կալանքի հանդեպ անտարբեր չլիներ իրենց գործընկերոջ համար արդարացիորեն բողոքող ՏՏ ոլորտի հանրույթը, միգուցե իրավիճակն այլ լիներ։ Այլ իրավիճակ կլիներ, եթե ԱԺ քպ-ական 65 պատգամավոր ընտրողաբար անձնական երաշխավորություն չտար, այլ անհանդուրժող լիներ հարյուրավոր անհիմն կալանքների դեպքում, բոլոր անհիմն կալանքների դեպքում, ոչ միայն յուրայինների։
Վաղը ռեպրեսիան կարող է թակել յուրաքանչյուր «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «մի քաղաքականացրեք» ասողի դուռը։ Ռեպրեսիան սիրում է հանրային տեսարաններ, նրան օրինական ընթացակարգ և խնդրի օրինական լուծում պետք չէ, պետք է աղմուկ և արյուն։ Հայկական արդարադատությունը վերածվել է ինկվիզիցիայի մեր ժամանակներին ադապտացված տարբերակի։
Երկար մտածելուց հետո մնում եմ իմ համոզմունքին, որ անկախ քաղաքական նախընտրություններից, պետք է ընդվզել ռեպրեսիայի այս դրսևորման դեմ, պաշտպանել մարդուն, քաղաքացուն, դուրս գալ քաղաքացիական կյանքի այս ճգնաժամից։ Այս ճանապարհին համագործակցությունը խիստ կարևոր է։
Հ.Գ. Դատական դեպարտամենտի կողմից պատրաստված խայտառակ տեսանյութը եկավ հաստատելու իմ անհանգստությունները։ Հաստատվում է իմ մեծ մտավախությունը, որ «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է այն հրեշավոր մոտիվիացիան, որը դրդելու է իրավապահներին գործել պլանի տրամաբանությամբ։ Ցույց տալ շեֆերին, որ պլանը կատարվում է, անցնել իրավունքի, իրականության վրայով։ Իսկ լավ չծառայողներն, իհարկե, կպատժվեն։
Հ.Գ.Գ. Այս քաոսային փուլում, երբ մեր հասարակությունն ապրում է խորը անորոշության վիճակում, կորցրել է հայրենիքը, կրել է պատերազմի զրկանքներն ու պարտության կորուստներ, հաճախ մեր տեսադաշտից դուրս են մնում սովորական մարդու խնդիրները՝ անհատական կամ խմբային։ Այսուհետ անդրադառնալու եմ բոլոր այն խնդիրներին, որի առանցքում մարդն է։ Որևէ մեկը չպետք է մնա միայնակ իր խնդիրների հետ»։
- 23:45 07.09.24 Մոսկվային ոչ թե միջանցքն է պետք, այլ դրա գործարկման դեպքում՝ միջանցքի նկատմամբ հսկողությունը. Արմեն Աշոտյան Կարդալ ավելին
- 23:15 07.09.24 ՀՀ Սահմանադրական դատարանի և Իրաքի Դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի Կարդալ ավելին
- 23:00 07.09.24 Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը Կարդալ ավելին
- 22:04 07.09.24 ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Կարդալ ավելին