Լրահոս
Քաղաքական
21:18
09.06.25
155

Թշնամուն զենք-զինամթերք հանձնելու կասկածանքով Արցախի նախագահը նորից հարցաքննության է կանչվել

 

Արցախի նախագահը վերջին 20 օրում 6-րդ անգամ հարցաքննության է կանչվել: Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է որպես վկա, սակայն քննչական գործողությունները համընկել են Արցախի նախագահի ընտրության հետ: 20 օր առաջ նախագահի լիազորություններն ավարտած Շահրամանյանին իրավական քաշքշուկի մեջ ներքաշելը Արցախի պետական ինստիտուտները կազմաքանդելու իշխանական ծրագրի մաս են համարում Արցախի խորհրդարանականները: