Լրահոս
Հասարակական
22:00
03.12.24
189

Տրանսպորտային կոլապս՝ Երևանում. գործադուլ անող տասնյակ վարորդներ ազատվել են աշխատանքից

«Երևան ավտոբուս» ընկերությունում վաղ առավոտից ավտոբուսի վարորդների սկսած բողոքի ակցիան դեռ շարունակվում է: Վարորդները շարունակում են աշխատավարձի բարձրացման և կենցաղային տարրական պայմանների պահանջը, չնայած քաղաքապետարանի՝ կադրային ջարդ հիշեցնող գործողություններին: Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ 4 տասնյակի է հասել աշխատանքից ազատված վարորդների թիվը, որոնք պարզապես գործադուլ անելու իրենց իրավունքից են օգտվել:

Իրավապաշտպանները հիշեցնում են. գործադուլին քրեական որակում տալ հնարավոր չէ: Սակայն Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վարորդների դեմ դատախազություն հաղորդում է տվել, վստահ, որ այնտեղ մի քրեական հոդված կգտնվի նրանց արարքը որակավորելու համար: