Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:45
19.04.24
152

Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները

Img default alt hy

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների Տավուշի հանդիպումները հուսադրել են Եվրամիությանը։ Այս մասին X -ում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նա գրում է, որ Բրյուսելում լիովին աջակցում են Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն սահմանազատման պետական հանձնաժողովների այսօր կայացած 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել սահմանազատումը Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: