Լրահոս
Քաղաքական
15:21
21.06.25
498

Թուրքիայի հետ հարաբերություններն սկսել ենք զրոյական կետից. Փաշինյան

Img default alt hy

Ըստ էության, մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից, ըստ էության, սա նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է, և սա մեր երկրների շահերից է բխում։ Այս մասին Էրդողանի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021-2022թթ. քննարկման արդյունքում մենք եկանք հետևյալ եզրակացության. եթե մենք ստանձնենք այս օրակարգը, պետք է հավատանք, որ դա հնարավոր է և իրագործելի, հակառակ դեպքում կստացվի, որ մենք խաբում ենք ինքներս մեզ, սխալ ուղերձ ենք հղում մեր հանրությանը, սխալ ուղերձ ենք հղում մեր միջազգային գործընկերներին, սխալ ուղերձ ենք հղում Թուրքիային, և սա արդեն շատ վատ սկիզբ է։ Ուստի մենք պետք է հավատանք այն բանին, որ դա իրականանալի խնդիր է»,- ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ ներկա քննարկումն իրականում սկսվել է 2022-ին Պրահայում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ առաջին հանդիպումից, որից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև սկսվել է հատուկ ներկայացուցիչների երկխոսություն, ապա ակտիվ շփումներ են սկսվել արտաքին գործերի նախարարների միջև։

 

Մանրամասն՝ տեսանյութում։