Լրահոս
Տարածաշրջան
22:07
12.06.24
140

Թուրքիան ուզում է, Ռուսաստանը դեմ չէ. ինչո՞ւ է Անկարան կարևոր դարձել Մոսկվայի համար

Արցախում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակումից հետո Դաշնությունը ՆԱՏՕ-ական Թուրքիայի համար տեղ է բացում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների կողքին: Երեկ Ռուսաստանի նախագահն է ընդունել Թուրքիայի արտգործնախարարին ու հայտնել, որ հաջորդ ամիս էլ Աստանայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ է պատրաստվում հանդիպել: Քաղաքագետները կարծում են՝ Դաշնությունը փորձում է չեզոքացնել Թուրքիայի հետ լարվածության որևէ հնարավորություն՝ տարածաշրջանում իր դիրքերի թուլացման ֆոնին: