-
Սփյուռք
«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում
00:1713.06.25 -
Հասարակական
Արյունոտ ագրեսիա՝ Երևանում. ավտոբուսի վարորդին ծեծելու գործով երկու մարդ ձերբակալվել է
23:5812.06.25 -
Հասարակական
Արնաշաղախ աշակերտին տեսնելով՝ ուսուցիչը ուշագնաց է եղել. դանակահարություն՝ երևանյան դպրոցում
23:3012.06.25 -
Աշխարհ
Սարսափելի ավիավթարից զոհվել է առնվազն 110 մարդ. օդանավը կործանվել է թռիչքից մեկ րոպե անց
23:0012.06.25 -
Քաղաքական
Ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել սահմանները․ Միրզոյան
22:4512.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պայթյունավտանգ պահին թուրք-ադրբեջանական զորավարժություններ են Նախիջևանում՝ Երևանից 70 կմ հեռու
22:1512.06.25 -
Միջազգային
Իրանի հետ արյունալի բախման վտանգը մեծանում է. Թրամփը ամերիկացիներին հորդորում է լքել տարածաշրջանը
21:4512.06.25 -
Հասարակական
Կադրեր՝ ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը արագություն հավաքում․ Oragir.News
21:2512.06.25 -
Միջազգային
Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
21:1912.06.25 -
Քաղաքական
Իմփիչմենթ. Փաշինյանին հեռացնելու ազնիվ նպատա՞կ, թե՞ խարդավանք՝ «Հայաստան» խմբակցության դեմ
20:4512.06.25 -
Հասարակական
Սարսափելի մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգությունից. զոհերի թիվը հասել է 6-ի
19:4512.06.25 -
Հասարակական
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովին
19:1512.06.25 -
Հասարակական
Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին
18:4512.06.25 -
Հասարակական
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
18:1512.06.25
Տղա ջան, դու իրավասու չես գնահատական տալ դատարանում արտահայտված կողմի դիրքորոշմանը, քեզ չափավորիր և սթափվիր. Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրել է.
«Ի պատասխան` 12.05.2025 թվականի ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից տարածված, Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության
Երեկ` 12.05.2025 թվականին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ հրապարակել է կեղծ տեղեկություններ եւ խախտել է նրա անմեղության կանխավարկածը, որով ըստ էության հաստատել է, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի է ունենում պատվիրված քրեական հետապնդում, որն ունի որոշ անձանց քմահաճույքը բավարարելու հիմք:
- Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված առաջին կեղծիքը հետևյալն է .
«Մասնավորապես` Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե դատարանում, թե նախաքննության փուլում»:
Պատասխան այս կեղծիքին.
Տղա ջան, այդ ի՞նչ բազմաթիվ քրեական վարույթներ են, որի մասին չգիտեմ ոչ ես, ոչ Լիլիթ Աղեկյանը, ո՞վ է դրանք քննում, կբարեհաճե՞ս ասել:
Տղա ջան, եթե չես ստում ապա պաշտոնապես պետք է հրապարակես դատարանում և նախաքննության փուլում գտնվող վարույթների համարները:
Խրատ կեղծողին.
Տղա ջան, ինչո՞ւ ես կեղծում, ամոթ չունե՞ս:
- Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված երկրորդ կեղծիքը հետևյալն է .
«Մենք ի սկզբանե խափանման միջոց, անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել` մեկ գործով, երկու գործով, երեք գործով»:
Պատասխան այս կեղծիքին.
Տղա ջան, եթե չես ստում հրապարակիր այդ երեք գործերով անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու որոշումները:
Խրատ կեղծողին.
Տղա ջան, ինչո՞ւ ես խաբում, չես վախենո՞ւմ խաբեբայի համբավ ձեռք բերելուց:
- Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված երրորդ կեղծիքը հետևյալն է .
«Որովհետեւ անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս, անչափահաս երեխաների մասնակցությամբ և նկատմամբ Լիլիթ Աղեկյանի մասին, գործի մասին է խոսքը»:
Պատասխան այս կեղծիքին.
Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես Լիլիթ Աղեկյանի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
Խրատ կեղծողին.
Տղա ջան, ինչո՞ւ ես խեղաթյուրում, քեզ հաշիվ չե՞ս տալիս, որ խախտել ես անմեղության կանխավարկածը, որը քո կարգավիճակում գտնվող անձին չի ներվի:
- Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված չորրորդ կեղծիքը հետևյալն է.
«Անչափահաս երեխաների նկատմամբ ամբողջ դպրոցի բնականոն գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել և ընդ որում անձնական շարժառիթներով»:
Պատասխան այս կեղծիքին.
Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես քո կողմից հիշատակված դպրոցում մանկահասակ երեխայի նկատմամբ նույն դպրոցի աշակերտների և նախկին աշակերտի կողմից բռնի սեռական գործողությունների վերաբերյալ քրեական վարույթով ի՞նչ գործողություններ եք կատարել և ո՞ւմ եք կանչել պատասխանատվության: Նաև պետք է հրապարակես քո և այլոց շարժառիթը այս սարսափելի բռնաբարության դեպքը չբացահայտելու վերաբերյալ:
Խրատ կեղծողին.
Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում: Կորել ես և մոլորվել: Քանի ուշ չէ օգնություն, օգնություն կանչիր:
- Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված հինգերորդ կեղծիքը հետևյալն է.
«Լիլիթ Աղեկյանի կողմից դատական նիստի բնականոն պրոցեսը խաթարել, դատավորին վիրավորել և այլն»:
Պատասխան այս կեղծիքին.
Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես դատավորի կողմից հաղորդում, բողոք կամ դիմում ներկայացնելը դեպքի վերաբերյալ, որը ՀՀ քրեական օրենսգրքով համապատասխան հանցակազմ է պարունակում, որով դատավորը քեզ հայտնել է, որ նա վիրավորվել է և Լիլիթ Աղեկյանին պետք է կանչել քրեական պատասխանատվության:
Խրատ կեղծողին.
Տղա ջան, դու իրավասու չես գնահատական տալ դատարանում արտահայտված կողմի դիրքորոշմանը, դու ո՞վ ես, որ որոշես դատարանում կողմի դիրքորոշում արտահայտելու ձևը և եղանակը:
Տղա ջան, քեզ չափավորիր և սթափվիր: Չափերդ ճանաչիր»:
-
23:45 12.06.25 Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է․ «Փաստինֆոն» Կարդալ ավելին
-
20:15 12.06.25 Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ Կարդալ ավելին
-
19:10 12.06.25 Ձերբակալվել են Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողները Կարդալ ավելին
-
19:00 12.06.25 Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը Կարդալ ավելին