Լրահոս
Հասարակական
16:48
02.04.24
114

Տենց եթերով խոսելով չի, հրեշտակի դեմքով, չնայած թրաշով հրեշտակ չի լինում. դերասան

Img default alt hy

Քննարկումները նման էին բանակցությունների իմիտացիայի, մեր գլխի տակ փափուկ բարձ էին դնում: Մենք պայմանավորվել էինք, որ այդ ընթացքում ոչինչ չենք անելու, նոր դատական գործեր չենք սկսելու, ասուլիսներ չենք տալու, բայց պարզվեց, որ նախարարությունը մեր մեջքի հետևում դիմել է պետռեգիստր և դադարեցրել թատրոնի գոյությունը: Մեր թատրոնի գործունեությունը ապօրինաբար, առանց ընդունում հանձնումների, խախտումներով դադարեցրել են: Այս մասին Գոյ թատրոնի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց թատրոնի Դերասան Սամվել Թոփալյանը:

Նրա խոսքով, Գոյ թատրոնի աշխատակազմի նկատմամբ սկզբից էլ մարդկային վերաբերմունք չի ցուցաբերվել: Թատրոնի գործունեությունը ապօրինաբար կասեցնելուց հետո էլ, մուտքի դուռն են փակել, և խանգարում են թատրոնի աշխատանքին:

«Մենք իրենց աշխատակիցները չենք, մենք Գոյ թատրոնի դերասաններն ենք: Եթե դուք դուռը փակում ենք մեր առջև, ինչո՞ւ նախապես մեզ անցաթղթերով չեք ահապոհվում, ինչո՞ւ եք խաթարում մեր ստեղծագործական աշխատանքը: Խոսքս Վարդան Մկրտչյանի մասին է»,-ասաց Սամվել Թոփալյանը: