Լրահոս
Միջազգային
15:40
19.07.24
151

Թել Ավիվի վրա են հարձակվել հութիները. ԱԹՍ-ների բեկորներն ընկել են ԱՄՆ հյուպատոսարանի մոտ

Եմենի հութիները այսօր անօդաչու թռչող սարքով հարվածել են Թել Ավիվին: Բեկորներն ընկել են Միացյալ Նահանգների հյուպատոսության հարևանությամբ: Վերջին տվյալներով՝ հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։ Հութիների շարժումը պաշտոնապես ստանձնել է անօդաչուով հարձակման պատասխանատվությունը, հայտարարել, որ շուտով մանրամասներ կբացահայտի Թել Ավիվը թիրախավորած ռազմական գործողության մասին։