-
Քաղաքական
ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը
23:1223.06.25 -
Միջազգային
Իրանն օգնությո՞ւն է խնդրում Ռուսաստանից. ի՞նչ է քննարկելու Մոսկվան Երևանի հետ
22:5723.06.25 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանում և Իսրայելում. պատերազմը թեժանում է ամերիկյան միջամտությունից հետո
21:5823.06.25 -
Միջազգային
Իրանը հարվածել է Դոհայում ամերիկյան ռազմաբազային. Իրանի պետական հեռուստաընկերությունը հաստատել է
21:1123.06.25 -
Միջազգային
Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ
21:0623.06.25 -
Քաղաքական
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը
20:1823.06.25 -
Հասարակական
Մեծ Թուրանի ծրագիրը Փաշինյանի՞ ձեռքով է իրականացվում. ժողովուրդը հայհոյում է, պատմաբանը՝ բացատրում
20:1023.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրել
20:0923.06.25 -
Քաղաքական
Փաշինյանը Վահան Հակոբյանն ազատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից
19:2923.06.25 -
Հասարակական
Ռադիացիոն ճառագայթման վտանգ դեռ կա, ճառագայթում՝ ոչ. ինչպե՞ս պետք է պաշտպանվել
19:1423.06.25 -
Քաղաքական
Հարվածել Սամվել Կարապետյանին, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը. ՀՅԴ Բյուրոյի անդամ
18:4523.06.25 -
Իրավական
Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպան
18:2423.06.25 -
Տարածաշրջան
Արդյո՞ք մարդիկ նույն ձև կքննադատեն Ֆրանսիայի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար. Բադալյան
17:1523.06.25 -
Իրավական
Սամվել Կարապետյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
17:0523.06.25 -
Իրավական
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբ
17:0023.06.25 -
Հասարակական
Ուշքս գնացել էր, բան չեմ հիշում. նոր մանրամասներ՝ երեք անչափահաս մարզիկների վրաերթի մասին
16:1623.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտինը՝ Արաղչիին
16:0923.06.25
Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ

Ժամեր առաջ ականատես եղանք ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող ամոթալի և խայտառակ մի միջադեպի, երբ Հայաստանի Հանրապետության ազգուրաց օկուպացիոն ռեժիմն իր նորօրյա ենիչերներովերով թույլ չտվեց ու խոչընդոտեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին և վերջինիս ուղեկցող հոգևորականաց դասին մուտք գործել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, աղոթք բարձրացնել և հարգանքի տուրք մատուցել հանուն հավատի և հանուն հայրենիքի նահատակված հերոսների համար։
Իբրև Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ, տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից խստորեն դատապարտում եմ այդ քստմնելի արարքը և աղոթում մեր հայրենի երկրի խաղաղության և մոտ ժամանակներում Աստվածասեր իշխանության հաստատվելու համար, իշխանություն, որը կգիտակցի Սարդարապատի հերոսամարտի իրական կերտող Ամենայն Հայոց Հայրապետության հսկայական ու անգնահատելի դերն ու նշանակությունը իր եկեղեցու զանգերի ղողանջներով, ժամանակի Հայոց Հայրապետի քաջալերիչ ճառով և հոգևորականներից ու աշխարհականներից բաղկացած մահապարտների գնդի ձևավորմամբ ու մայիսյան հերոսամարտերին գործուն մասնակցությամբ։
1700-ամյա ազգային Եկեղեցու նկատմամբ այսպիսի հալածանքն ու վերաբերմունքը միանշանակ արժանի է դատապարտման` մեզ հիշեցնելով 1937թ. ստալինյան բռնաճնշումները` ոտնահարելով ազգային և մարդու իրավունքները։
Մենք համապատասխան գրությամբ և կոչով դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կառույցների՝ դատապարտելու համար մարդու ազատության իրավունքների արժեքների դեմ գործող Հայաստանի ներկայիս ազգադավ իշխանությունների փոքրոգի և ճղճիմ արարքները։
Մեր կոչն ու պատգամն ենք հղում Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ժամ առաջ ոտքի կանգնելու, անտարբեր չմնալու, հայրենագող ու աստվածամերժ իշխանություններին հեռացնելու և ազգային մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Իսկ Հայաստանի իշխանություններին ուզում ենք հիշեցնել Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի հետևյալ խոսքը, որն ասում է. «Քրիստոսի Եկեղեցուց ավելի ուժեղ ոչինչ չկա: Ով ուզում է պայքարել նրա դեմ, անխուսափելիորեն կմեռնի: Դա նույնն է, ինչ զենք վերցնել Երկնքի դեմ պատերազմում»:
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան
-
11:10 18.06.25 Երբվանի՞ց է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կարդալ ավելին
-
00:17 13.06.25 «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում Կարդալ ավելին
-
00:05 13.06.25 Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Կարդալ ավելին
-
12:00 12.06.25 Փաշինյա՛ն, Ձեր հոգևոր սնունդը ատելությունն է, ոչնչացումն ու արյունը․ Սվերդլովսկի հայերի միություն Կարդալ ավելին