Լրահոս
Քաղաքական
15:59
10.07.24
231

Տեղի է ունեցել Մխիթար Հայրապետյանի և Գևորգ Պապոյանի երդման արարողությունը

Img default alt hy

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի երդման արարողությունը:

Վերջիններս՝ ընթերցելով երդման տեքստը, նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք: