Լրահոս
Հասարակական
21:52
06.06.25
1 206

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասներն արդեն Հայաստանում են

Img default alt hy

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասներն արդեն Հայաստանում են, տեղեկությունը հայտնել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել, առավոտյան հաղորդեց Ազգային անվտանգության ծառայությունը: Գերատեսչությունից հայտնում էին, թե 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը գիշերը 1:20 են մոլորվել Արավուս գյուղի հարակից հատվածում: