Լրահոս
Հայաստան
23:36
12.04.24
198

Տագնապ ու տարհանում՝ դպրոցներում. ԱԱԾ-ն հայտնում է համակարգված տեղեկատվական ահաբեկման մասին

Վաղ առավոտյան խուճապ էր Երևանի դպրոցներում: Ըստ ԱԱԾ նախնական գնահատականի, համակարգված տեղեկատվական ահաբեկման դեպք է եղել: Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տելեգրամյան ալիքներով էին տարածել տեղեկություններ, թե երևանյան դպրոցներում ահաբեկչություն է իրականացվելու: Ծնողները շտապել էին երեխաներին տուն տանել: Դասերը մի պահ կանգնել էին, բայց ավելի ուշ ԿԳՄՍ-ն հայտնել է, որ դասապրոցեսը բնականոն ընթանում է։