Լրահոս
Իրավական
17:50
10.07.24
150

Ստացվել է կեղծ դեղի ահազանգ. մանրամասներ

Img default alt hy

2024 թվականի հուլիսի 9-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ OZEMPIC (semaglutide) դեղի երեք սերիաները (LP6FB32, NARO074, MP5ES11) կեղծ են։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

 «Նշենք, որ OZEMPIK դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի օգտագործումից»։