-
Միջազգային
Պուտին-Թրամփ առաջին գործարքը. Վիննիկն արդեն Ռուսաստանում է, Ֆոգելը՝ ԱՄՆ-ում
15:4314.02.25 -
Հասարակական
Առկա են կոռուպցիայի հետ կապված մի շարք համակարգային մարտահրավերներ. Հայտարարություն
15:1114.02.25 -
Միջազգային
Եթե խփեն մեր միջուկային հարյուր կենտրոնի, մենք հազարավորները կկառուցենք. Իրանի նախագահ
14:1714.02.25 -
Տնտեսական
Տարեցն իր ողջ թոշակը պետք է վճարի գույքահարկ, որ կարողանա ապրել կենտրոնի իր բնակարանում. Ավետիսյան
14:0214.02.25 -
Միջազգային
ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը մեխանիկական անսարքության պատճառով Մյունխեն չի հասել
13:4014.02.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորում․ 30-ամյա կինը բժշկական կենտրոնում վիճաբանել է բուժանձնակազմի հետ
13:0014.02.25 -
Հասարակական
Արզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոց
12:1514.02.25 -
Մամուլի տեսություն
Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ «Իրավունք»
11:0014.02.25 -
Մամուլի տեսություն
Կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել․ «Ժողովուրդ»
10:1514.02.25 -
Մամուլի տեսություն
Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով. «Հրապարակ»
09:5614.02.25 -
Մամուլի տեսություն
Առաջիկայում կհայտարարվի Սերոբ Գասպարյանի գործը դատարան ուղարկելու մասին․ «Ժողովուրդ»
09:4414.02.25 -
Մամուլի տեսություն
Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո Անահիտ Ավանեսյանին լավ օրեր չեն սպասվում. «Ժողովուրդ»
09:4014.02.25
Ստացվել է 72 բողոք․ ՄԻՊ-ն ամփոփում է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքները

2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք։ Բողոքները մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի:
Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք Պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։
Նշված ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմում զորակոչին վերաբերող խնդիրներն արձանագրվել են մի քանի ուղղություններով ստացվող բողոքներով.
• թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգեր,
• գրավոր և բանավոր բողոքներ,
• զինկոմիսարիատ և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին այցեր,
• զորակոչիկների և նրանց ծնողների հետ առանձնազրույցներ,
• ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն։
Զորակոչի ընթացքում Պաշտպանն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) Տեղում ծանոթացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության ընթացքին, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին:
Ամբողջ զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արդյունավետ համագործակցություն է ունեցել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ:
Այս կապակցությամբ ընդգծում և բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ 2023 թվականի ձմեռային զորակոչին Պաշտպանի կողմից զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարություն ուղարկված գրություններով ներկայացված բոլոր առաջարկները իրացվել են. զորակոչիկներն ուղեգրվել են լրացուցիչ հետազոտությունների և ներկայացվել կրկնակի փորձաքննությունների, ստացել են իրենց անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր ու եզրակացություններ, նրանց տրամադրվել են տարկետումներ և այլն:
Ինչպես զորակոչիկների, այնպես էլ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են, ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների ներկայացվում են խնդիրների լուծման առաջարկներ:
-
23:15 13.02.25 Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և պահանջում է նրանց ազատ արձակումը Կարդալ ավելին
-
22:00 04.02.25 Բանվորական գործադուլ՝ ԶՊՄԿ-ում. ի՞նչ են պահանջում Հայաստանի թիվ մեկ հարկատուի աշխատողները Կարդալ ավելին
-
21:39 04.02.25 Հարված և պայթյուն․ հրապարակվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը Կարդալ ավելին
-
20:00 01.02.25 Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը Կարդալ ավելին