Լրահոս
Մամուլի տեսություն
09:54
22.05.24
357

Սրբազանը ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ սրբազանն ուշագրավ հայտարարություն է արել:

Ի պատասխան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հարցերին, սրբազանը նկարագրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը. այն ձևավորված կլինի անկուսակցական պրոֆեսիոնալներից, կպաշտոնավարի մեկ տարի ժամկետով, որից հետո կանցկացվեն նոր ընտրություններ, կընտրվի հիմնական իշխանություն: Իսկ ուշագրավն այն է, որ վստահեցրել է, թե ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին:

Այսինքն՝ եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, ապա դա տևելու է ընդամենը մեկ տարի, և նա զբաղվելու է Փաշինյանի 6 տարվա քանդածը խելքի բերելով և ընտրություններ կազմակերպելով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։