Լրահոս
Քաղաքական
17:54
27.05.24
158

Սրբազան պայքարը՝ վճռական փուլում. վարչապետի թեկնածուն վերջին հնարավորությունն է տալիս Փաշինյանին

Մասշտաբային ակցիաները հանրապետությունում սկսել են այն բանից հետո, երբ երեկ հանրահավաքին հայտարարվեց, որ Սրբազան պայքարի վարչապետի թեկնածուն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է: Երեկ Հանրապետության հրապարակից կառավարական առանձնատուն գնացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները հայտարարել են 3-րդ վճռական պայքարի փուլի մասին:

Բագրատ սրբազանը ոչ միայն որպես գործիչ, այլև ինչպես ինքն է ձևակերպել, որպես տղամարդ, Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպելու, ասել, որ նա իր թիմի հետ հնարավորություն ունի խաղաղ հեռանալու: