Լրահոս
Հասարակական
14:15
22.02.24
378

Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Img default alt hy

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Փետրվարի 22-ի ցերեկը, 24-ին, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ին սպասվում է անձրև, 25-ին, 26-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն և ձնախառն անձրև։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 22-ի ցերեկը, 24-26-ին առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։