Լրահոս
Հասարակական
16:15
13.05.25
172

Սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է՝ կարկուտ։

Մայիսի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ցերեկը, 14-ին աստիճանաբար կնվազի ևս 3-6 աստիճանով, 16-18-ը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ 

Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։