Լրահոս
Հասարակական
17:15
18.01.25
961

Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին

Img default alt hy

Հանրապետության տարածքում՝ հունվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, հունվարի 18-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։