Լրահոս
Հասարակական
14:15
07.06.24
960

Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի

Img default alt hy

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` առաջիկա օրերին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երևանում հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։