-
Հասարակական
Սևանում բախվել են «Volkswagen»-ը ու «ГАЗель» մակնիշի ավտոքարշակը․ վիրավոր կա
21:0008.07.25 -
Քաղաքական
Քննչական կոմիտե են գնացել ընդդիմադիր պատգամավորները. ինչի՞ համար են նրանք մեղադրվում
20:4508.07.25 -
Հասարակական
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են
20:1508.07.25 -
Միջազգային
Հիստերիա՝ Բաքվում. Ռուսաստանում կոշտ քայլեր են պահանջում՝ ընդդեմ Ադրբեջանի
19:1508.07.25 -
Հայաստան
ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
18:4008.07.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ընդդիմադիր 2 պատգամավոր՝ ՔԿ-ում. Փաշինյանը վերացնում է դիմադրության օջախները
18:3008.07.25 -
Արտաքին քաղաքականություն
ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. Սոբհանի
18:2208.07.25 -
Քաղաքական
Ծեծուջարդի առաջնագծում ՔՊ-ն է. վիզ կտրելու սպառնալիքներ, թռչող շշեր և անհայտ տղամարդիկ՝ ԱԺ-ում
18:1908.07.25 -
Հայաստան
Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան
18:0008.07.25 -
Հասարակական
Ձեռք ու ոտք կորցրած զինվորներին բուժող պատերից ներս նոր երազանքներ են իրականանում
17:4508.07.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում
17:3008.07.25 -
Քաղաքական
Փաշինյանը վաղն էլ ԱԺ-ին կստիպի ընդունել, որ հայերի Աստվածն ինքն է․ Oragir․News
17:0008.07.25
Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին որոշում կայացրեց։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը բխում է Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա 2023 թվականին՝ 3974 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 600 տոննա, 2024 թվականին՝ 679 տոննա, 2025 թվականին՝ 314 տոննա մինչև հունիսի 1-ը): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։
Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։