Լրահոս
Արցախ
10:55
13.09.19
75

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մկրտվելու են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Img default alt hy

ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը:

Կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները:
 
Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Արարողությունը սկսվելու է 13:00-ին:
 
Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն: