-
ՀայաստանՑինիզմի և անարխիայի «ֆակուլտետ» կամ դասախոսների «սև ցուցակ»՝ նոր Հայաստանի բուհերում22:3607.09.24
-
ՔաղաքականՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր22:0407.09.24
-
ՔաղաքականՀայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը․ Sputnik Արմենիա21:5507.09.24
-
ՀասարակականԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր21:4207.09.24
-
ՔաղաքականՍեղմելով Վլադիմիր Վլադիմիրովիչի ձեռքը կամ Փաշինյանի կերպարանափոխությունը՝ Ռուսաստանի ճանապարհին21:3507.09.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Զենք են ուզում, որ Կրեմլին հարվածեն. ուկրաինական պահանջին արձագանքում է ԱՄՆ-ը20:3007.09.24
-
ՔաղաքականԱպե՛, սաղ խառնված ա իրար. ինչպես կոռուպցիայի անիվը կոտրեց Հայաստանի հետաքրքրությունների ԱՆԻՖ-ը20:0007.09.24
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը․ «Փաստ»11:3007.09.24
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին․ «Ժողովուրդ»11:1507.09.24
-
ՔաղաքականՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ պատգամավորը դիմել է միջազգային մարմիններին11:0507.09.24
-
ՀասարակականՎերականգնվում է Երևանի շենքերի արտաքին դիմագիծը, հեռացվում են ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը (տեսանյութ)10:1507.09.24
Շուրջ 7882 տուժող, 10 մլրդ դրամի հափշտակություն. բացահայտվել է կիբեռհափշտակությունների անդրազգային խոշոր հանցավոր խումբ
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հերթական անդրազգային հանցավոր կազմակերպությունը:
Պարզվել են հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների, տուժած՝ թվով 7,882 քաղաքացիների ինքնությունները, հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ հափշտակված գումարների չափը, որոնք, քննության տվյալներով, կազմում են ավելի քան 10 մլրդ. դրամին համարժեք ֆինանսական միջոցներ:
Քննությամբ պարզվել է, որ կազմակերպության անդամները, համացանցային տարբեր հարթակներում շահավետ ֆինանսական ներդրումներ կատարելու պատրվակով, ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, վարձակալելով հարմարավետ գրասենյակային տարածքներ, մշակելով վարքագծի կանոներ, կիրառելով կեղծանուններ՝ համակարգչային եղանակով տարբեր երկրների քաղաքացիներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցներ և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի և Ուկրաինայի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ համակարգչային հափշտակությունների, փողերի լվացման հետ կապված համասեռ հանցագործություններ կազմակերպելու և իրագործելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով միմյանց հետ, 2020թ. դեկտեմբերին ստեղծել և մինչև 2023թ. նոյեմբեր ղեկավարել են կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով և ներգրավելով կազմակերպության մոտ երկու հազար անդամների: Վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել դերաբաշխում՝ ըստ մասնագիտացման:
Այնուհետև մշակել են վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել են հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմեր:
Մասնավորապես՝ ուղղորդել են կազմակերպության անդամների քայլերի հաջորդականությունը, սովորեցրել ներդրումներ կատարելու և հավելյալ մեծ եկամտաբերությամբ գումարներ վաստակելու ցանկություն հայտնած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել են անհրաժեշտ համակարգիչներով, այլ տեխնիկական և ծրագրային միջոցներով, մեծաթիվ օգտատերերի գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային տասնյակ կայքեր: Վարձակալել են հարմարավետ գրասենյակային տարածքներ, որտեղ մուտքը վերահսկել են այցեքարտերով և նույնականացմամբ, ստեղծել աշխատանքի, հանգստի ու ժամանցի համար հարմարավետ պայմաններ, ներդրել անդամների ակտիվությունը խրախուսող հավելյալ վարձատրության համակարգեր:
Հանցավոր գործունեությունը քողարկելու և դրա բացահայտումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք միջոցներ. հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները, դրամական փոխանցումները կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կրիպտոհաշիվները, տուժողների անվամբ քողարկել են կիրառվելիք հաշվեհամարները, օգտագործել են ինտերնետ հասանելիության աղբյուրը խեղաթյուրող ծրագրեր, էլեկտրոնային տվյալները պահպանել են համացանցային ամպային տիրույթներում /Cloud/, դրանցում առկա տեղեկատվության հայտնաբերումից զերծ մնալու նպատակով նախատեսել են անակնկալ այցելուների դեպքում համակարգչային սարքավորումների էներգամատակարարումը միաժամանակ դադարեցնելու եղանակ, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, տեսախցիկները փակված և հեռահար եղանակով համացանցին հասանելիություն ստացող բջջային հեռախոսներ, խմբերի կազմում իրավապահ մարմինների աշխատակիցների կամ համագործակցող անձանց ներդրվելուց խուսափելու նպատակով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների՝ տարբեր միջոցներով ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տրվել են կեղծանուններ ու հերթական համարներ, հրահանգավորել են՝ հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:
Պարզվել է, որ հանցավոր խմբի անդամներն օգտագործել են դրանց շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավոր ռիսկերից ապահովագրող՝ գոյություն չունեցող ընկերությունների կայքեր, որոնց մատնանշմամբ, հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո, ուղղորդել են իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին տարբեր չափերի գումարներ փոխանցել, բանկերի կողմից փոխանցումներ կատարելու թույլտվության համար վճարումներ կատարել։
Այդ և այլ պատրվակներով պահանջելով կատարել հավելյալ գումարների փոխանցումներ՝ ապօրինի իրենցն են դարձրել տարբեր երկրների ավելի քան 7882 քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 10 մլրդ. ՀՀ դրամ ֆինանսական միջոցները և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 21:57 07.09.24 Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը․ նա զինված է Կարդալ ավելին
- 21:49 07.09.24 Նալբանդյան գյուղում բնակիչներից մեկը կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ. մանրամասներ Կարդալ ավելին
- 10:45 07.09.24 Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը մահացել է Կարդալ ավելին
- 09:45 07.09.24 Հարվածներ է հասցրել հորը, սուրճի տարրայով՝ խփել գլխին Կարդալ ավելին