Լրահոս
Սպորտ
22:45
25.06.24
264

Սեյրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Img default alt hy

Հունահռոմեական ոճի ըմբիշների մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 110 կգ քաշային կարգում Սեյրան Կիրակոսյանը եզրափակիչում 0։5 հաշվով պարտվեց ուկրաինացի Իվան Յանկովսկուն ու դարձավ արծաթե մեդալակիր։

Սեյրան Կիրակոսյանը Եվրոպայի առաջնության մեկնարկային գոտեմարտում 5։2 հաշվով հաղթանակի էր հասել գերմանացի Վալենտինո Պրելիչի նկատմամբ։

Քառորդ եզրափակիչում Կիրակոսյանը բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Պետրոս Կուրղինյանին, իսկ կիսաեզրափակիչում մաքուր հաղթանակ տոնել բուլղարացի Դենիս Լազարովի նկատմամբ։