-
Քաղաքական
Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում․ Բագրատ սրբազան
23:5811.02.25 -
Քաղաքական
Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության
23:3011.02.25 -
Իրավական
60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր
23:1511.02.25 -
Միջազգային
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին
23:0011.02.25 -
Միջազգային
ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն
22:3011.02.25 -
Հասարակական
Մերձավանցիներ մի՛ վախեցեք համայնքի ղեկավարից, վաղը ձեր երեխեքին կկործանի․ավտոմատը ձեռքին տղայի մայր․ Armlur
21:4511.02.25 -
Միջազգային
Զախարովան Զելենսկուն մեղադրել Է Ուկրաինայի զինված ուժերի աղետի մասշտաբները թաքցնելու փորձի մեջ
21:1511.02.25 -
Քաղաքական
Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան․ MediaHub
21:0011.02.25 -
Հասարակական
Ինչու ես մտել միլիցեքի քամակը, սև ագռավ կբերեմ գլխիդ․ լարված մթնոլորտ քիմիկների դատական նիստից հետո․ Armlur
19:3011.02.25 -
Հասարակական
Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել է
19:1511.02.25 -
Քաղաքական
Եթե բոյկոտը չի հաջողել, ինչո՞ւ են հունվար ամսվա թվերն ավելի շատ, քան փետրվարինը․ Սամվել Հակոբյան
17:4511.02.25 -
Քաղաքական
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հնդկաստանի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացումը
17:1511.02.25 -
Հասարակական
Սարալանջի ճանապարհին 22-ամյա վարորդը «BYD»-ով դուրս է եկել փողոցից ու մասամբ հայտնվել փոսում
16:1511.02.25 -
Քաղաքական
Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ի՞նչ անենք՝ ստորագրահավաք սկսե՞նք. Գառնիկ Դանիելյան
16:0011.02.25
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը 15 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Լիբանան

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը մեկօրյա այցով կմեկնի Լիբանան՝ երկրի նոր ղեկավարությանն աջակցելու նպատակով։ Նա բանակցություններ կվարի հանրապետության նախագահ գեներալ Ջոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ, որին հանձնարարված է կազմել նոր կառավարություն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը Բեյրութ կայցելի վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ, ինչն ըստ Al Nahar թերթի, վկայում է Էր Ռիադի ցանկության մասին՝ վերականգնելու իր դիրքերը Լիբանանում Իրանի ազդեցության թուլացումից և Դամասկոսում նոր վարչակարգի իշխանության գալուց հետո։
Հունվարի 21-ին ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողվում՝ արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը դրական քայլ է համարել հունվարի 9-ին լիբանանյան բանակի նախկին հրամանատար Ջոզեֆ Աունի ընտրությունը երկրի նախագահի պաշտոնում ավելի քան երկու տարվա քաղաքական ճգնաժամից հետո։ Նա հույս է հայտնել, որ Լիբանանի նոր կառավարությունը կկազմվի ամենամոտ ժամանակներս։
«Մենք պետք է տեսնենք իրական գործողություններ, նոր կաբինետի հանձնառությունը բարեփոխումներին, որպեսզի կարողանանք ուժեղացնել մեր մասնակցությունը», - ասել է թագավորության արտգործնախարարության ղեկավարը։
Ինչպես սպասվում է, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը նախագահ Աունին կհանձնի հրավեր՝ ժամանելու Սաուդյան Թագավորություն պաշտոնական այցով։ Ըստ Al Nahar-ի տվյալների՝ Էր Ռիադում բանակցությունների արդյունքներով նախատեսվում է ստորագրել 22 համաձայնագիր՝ ուղղված երկկողմ համագործակցության զարգացմանը:
-
23:00 11.02.25 Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին Կարդալ ավելին
-
22:30 11.02.25 ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն Կարդալ ավելին
-
21:15 11.02.25 Զախարովան Զելենսկուն մեղադրել Է Ուկրաինայի զինված ուժերի աղետի մասշտաբները թաքցնելու փորձի մեջ Կարդալ ավելին
-
20:30 11.02.25 Իսպանիայում կալանվել է առագաստանավ, որի վրա եղել է 600 կգ թմրանյութ Կարդալ ավելին