Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:15
19.06.25
571

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա

Img default alt hy

Հայաստանում կալանավորվեած գործարար Սամվել Կարապետյանը՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, Ռուսաստանից կստանա անհրաժեշտ ողջ օգնությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողը, ինչպես ցանկացած այլ ռուս քաղաքացի միշտ ստանում է օգնություն և աջակցություն, եթե նա, իր փաստաբանները կամ հարազատները կապվեն մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ», – ասել է Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ այս թեման ավելի մանրամասն քննարկելու համար պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ՝ հստակ հայտարարությունների, մեղադրանքների կամ այլ տեսքով։

«Այնքան շատ հայտարարություններ են արվել, այնքան կոնկրետ, որ նախ եկեք պարզենք, թե ինչ է քննարկվում։ Եվս մեկ անգամ. որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ օգնություն», – ընդգծել է Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ  Նոր Նորք և Ավան վարչական շրջանների դատարանը բավարարեց ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։