-
Հասարակական
Սևանում բախվել են «Volkswagen»-ը ու «ГАЗель» մակնիշի ավտոքարշակը․ վիրավոր կա
21:0008.07.25 -
Քաղաքական
Քննչական կոմիտե են գնացել ընդդիմադիր պատգամավորները. ինչի՞ համար են նրանք մեղադրվում
20:4508.07.25 -
Հասարակական
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են
20:1508.07.25 -
Միջազգային
Հիստերիա՝ Բաքվում. Ռուսաստանում կոշտ քայլեր են պահանջում՝ ընդդեմ Ադրբեջանի
19:1508.07.25 -
Հայաստան
ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
18:4008.07.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ընդդիմադիր 2 պատգամավոր՝ ՔԿ-ում. Փաշինյանը վերացնում է դիմադրության օջախները
18:3008.07.25 -
Արտաքին քաղաքականություն
ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. Սոբհանի
18:2208.07.25 -
Քաղաքական
Ծեծուջարդի առաջնագծում ՔՊ-ն է. վիզ կտրելու սպառնալիքներ, թռչող շշեր և անհայտ տղամարդիկ՝ ԱԺ-ում
18:1908.07.25 -
Հայաստան
Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան
18:0008.07.25 -
Հասարակական
Ձեռք ու ոտք կորցրած զինվորներին բուժող պատերից ներս նոր երազանքներ են իրականանում
17:4508.07.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում
17:3008.07.25 -
Քաղաքական
Փաշինյանը վաղն էլ ԱԺ-ին կստիպի ընդունել, որ հայերի Աստվածն ինքն է․ Oragir․News
17:0008.07.25 -
Իրավական
Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու լուրը
16:4508.07.25
Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը. Տեր Մովսես քահանա

Տեր Մովսես քահանա Սահակյանը «Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան» վերտառությամբ գրառում է արել։
«Երբ պետության ղեկավարը փորձում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածել հասարակական բախումների հարթակի՝ հոգևորականությանը վարկաբեկելով և հասարակությունը պառակտելով, պարզ է՝ տեղի ունեցողը սովորական տարաձայնություն չէ։
Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը։
Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ։ Սա պետք է կանխվի՝ ամեն գնով։
Նման լեզուն և վարքագիծը ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորում են։ Երբ հոգևորն այլևս դիտարկվում է որպես գործիք, խոսքն այլևս չունի կշիռ, իսկ հնչեցնողը՝ վստահություն։
Ի՞նչ անենք մենք։ Լռե՞նք։ Ձեռք բարձրացնե՞նք։
Ո՛չ։
Մեր պատասխանը պիտի լինի ուժեղ, զգոն և հաստատուն։
Ոչ զգացմունքային պատասխան՝ սադրանքի դիմաց, և ոչ լռություն՝ անարգանքի դիմաց։
Պետք է մերժել ատելությունն ու անպատկառությունը՝ առանց ընկնելու զգացմունքային անհավասարակշռվածության կամ էլ անտարբերության թմրության մեջ։
Հայոց եկեղեցու սիրելի՛ զավակներ, այսօր մեզնից պահանջվում է հոգևոր դիմադրություն։
Դիմադրություն, որ մերժում է հոգին քայքայող զայրույթը, բայց և պահպանում է արժանապատիվ բարկության ձայնը։
Դիմադրություն, որ չի զիջում եկեղեցու սրբությունն ու առաքելությունը՝ ոչ մի ճնշման տակ։
«Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանզի ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում է ու փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատքի մեջ» (Ա Պետր. 5:8-9):
Այսօր մեզ միայն մեկ բան է պետք՝ մնալ մեր տեղում և դիրքում.
եկեղեցականը՝ իր առաքելության մեջ, հավատացյալը՝ իր հավատքի մեջ, քաղաքացին՝ իր արժանապատվության մեջ։
Ո՛չ խուճապ, ո՛չ բղավոց, ո՛չ վրեժ։
Միայն՝ խաղաղություն, հաստատուն հավատք և անվերապահ վստահություն դեպի Աստված։
Ով Աստծուն է հանձնում իր եկեղեցին՝ չի ընկնում անմիտ հակազդեցության մեջ։
Ով վստահում է Աստծու նախախնամությանը՝ չի կարող լռել սուտի ու սադրանքի առաջ։
Միայն չարն է ուրախանում, երբ պառակտվում են մարդիկ՝ միմյանցից, հավատացյալը՝ հովվից, ժողովուրդը՝ իր եկեղեցուց։
Եկե՛ք զգոն լինենք։
Սիրով պաշտպանենք սրբությունը, խաղաղությամբ՝ եկեղեցին, ճշմարտությամբ՝ մեր միասնությունը։
Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս փափկացնի մեր սրտերն Իր սիրով և առաջնորդի դեպի բարին ու խաղաղությունը»,- նշել է Տեր Մովսես քահանա Սահակյանը։
-
21:10 08.07.25 «Տաշիր»-ը մտահոգված է ՀԷՑ-ում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով Կարդալ ավելին
-
18:56 08.07.25 «Կալանքից 1 ժամ առաջ»․ Արթուր Սարգսյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Կարդալ ավելին
-
18:40 08.07.25 ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները Կարդալ ավելին
-
18:00 08.07.25 Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան Կարդալ ավելին