Լրահոս
Իրավական
23:35
12.04.24
174

«Սա ծես է՝ Փաշինյանի անվան դատարանում». Մալյանին ազատազրկման դատապարտելու որոշումը բողոքարկվելու է

Իրական Հայաստանի աննախադեպ դատական ակտերից ևս մեկն է հրապարակվել այսօր: ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան «լայվի» գործով դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։ Նա բանտում կմնա 5 ամիս 7 օր, քանի որ այս ընթացքում կալանավորված է եղել: Դատարանը եզրակացրել է, որ նա անհանդուրժողականություն է հրահրել ու քարոզել ՔՊ-ականների նկատմամբ, այսինքն՝ մարդկանց, որոնք իշխանության են եկել քաղաքական գործիչների բակեր՝ դագաղներ ու սև ժապավեններով նկարներ տանելով: