-
Քաղաքական
Քննչական կոմիտե են գնացել ընդդիմադիր պատգամավորները. ինչի՞ համար են նրանք մեղադրվում
20:4508.07.25 -
Հասարակական
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են
20:1508.07.25 -
Միջազգային
Հիստերիա՝ Բաքվում. Ռուսաստանում կոշտ քայլեր են պահանջում՝ ընդդեմ Ադրբեջանի
19:1508.07.25 -
Հայաստան
ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
18:4008.07.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ընդդիմադիր 2 պատգամավոր՝ ՔԿ-ում. Փաշինյանը վերացնում է դիմադրության օջախները
18:3008.07.25 -
Արտաքին քաղաքականություն
ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. Սոբհանի
18:2208.07.25 -
Քաղաքական
Ծեծուջարդի առաջնագծում ՔՊ-ն է. վիզ կտրելու սպառնալիքներ, թռչող շշեր և անհայտ տղամարդիկ՝ ԱԺ-ում
18:1908.07.25 -
Հայաստան
Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան
18:0008.07.25 -
Հասարակական
Ձեռք ու ոտք կորցրած զինվորներին բուժող պատերից ներս նոր երազանքներ են իրականանում
17:4508.07.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում
17:3008.07.25 -
Քաղաքական
Փաշինյանը վաղն էլ ԱԺ-ին կստիպի ընդունել, որ հայերի Աստվածն ինքն է․ Oragir․News
17:0008.07.25 -
Իրավական
Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու լուրը
16:4508.07.25 -
Միջազգային
Մահաբեր ջրհեղեղը 100-ից ավելի մարդու կյանք է խլել. սգում է Տեխասը և մեղադրում Թրամփին
16:3508.07.25 -
Միջազգային
Մահաբեր ջրհեղեղը 100-ից ավելի մարդու կյանք է խլել. սգում է Տեխասը և մեղադրում Թրամփին
16:3508.07.25 -
Իրավական
2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
16:2408.07.25
Ռուսաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները

Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Անկախ նրանից, թե ինչ փաստարկներ են օգտագործվում դա արդարացնելու համար, ինքնիշխան պետության տարածքը հրթիռային և ռմբակոծիչ հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք նախկինում միանշանակորեն նման գործողությունները որակում էին որպես անընդունելի։ Հատկապես մտահոգիչ է, որ հարվածները հասցրել է մի երկիր, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։
Այս գործողության հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական, դեռևս պետք է գնահատվեն։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ սկսվել է վտանգավոր սրացում, որը հղի է տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հետագա խաթարմամբ։ Մերձավոր Արևելքում, որն արդեն իսկ բազմաթիվ ճգնաժամերի մեջ է, հակամարտության սրման ռիսկը զգալիորեն աճել է։
Հատկապես մտահոգիչ է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառած վնասը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վրա հիմնված համաշխարհային չտարածման ռեժիմին: Իրանի վրա հարձակումները հսկայական վնաս են հասցրել պայմանագրի և դրա վրա հիմնված ԱԷՄԳ-ի ստուգման և մոնիթորինգի համակարգի հեղինակությանը:
Մենք ակնկալում ենք գործակալության ղեկավարության կողմից արագ, պրոֆեսիոնալ և հստակ արձագանք՝ առանց խուսափողական արտահայտությունների և քաղաքական «հավասարակշռության» ետևում թաքնվելու փորձերի: Անհրաժեշտ է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի օբյեկտիվ զեկույցը, որը կքննարկվի գործակալության հատուկ նիստում, որը նախատեսվում է անցկացնել շատ մոտ ապագայում:
Իհարկե, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես պետք է արձագանքի։ Անհրաժեշտ է համատեղ մերժել Միացյալ Նահանգների և Իսրայելի առճակատողական գործողությունները։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ագրեսիան և ավելացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու համար պայմաններ ստեղծելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:
«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», — գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։
«Սա պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», — գրել է Թրամփը:
Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։
«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», — նշել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր:
-
20:35 08.07.25 Թրամփի վարչակազմը կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը Կարդալ ավելին
-
19:15 08.07.25 Հիստերիա՝ Բաքվում. Ռուսաստանում կոշտ քայլեր են պահանջում՝ ընդդեմ Ադրբեջանի Կարդալ ավելին
-
16:35 08.07.25 Մահաբեր ջրհեղեղը 100-ից ավելի մարդու կյանք է խլել. սգում է Տեխասը և մեղադրում Թրամփին Կարդալ ավելին
-
16:35 08.07.25 Մահաբեր ջրհեղեղը 100-ից ավելի մարդու կյանք է խլել. սգում է Տեխասը և մեղադրում Թրամփին Կարդալ ավելին