Լրահոս
Միջազգային
12:56
11.12.24
99

Ռուսաստանը չի պատրաստվում հանձնել Ասադին

Ռուսաստանում ապաստանած Բաշար ալ-Ասադին Մոսկվան չի պատրաստվում որևէ այլ երկիր արտահանձնել, եթե Միջազգային քրեական դատարանը նրան կալանավորելու օրդեր արձակի: Այս մասին հայտարարել է Դաշնության փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: 

«Նախագահ Ասադը Ռուսաստանում է: Նա ապահով է: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պետք է այսպիսի արտառոց իրավիճակներում»,- ասել է Ռյաբկովը: Նա հույս է հայտնել, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը չի հանգեցնի Սիրիայի մասնատմանը: