Լրահոս
Տնտեսական
00:05
18.01.25
772

Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով

Img default alt hy

Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ մոտեցումները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  լրագրողներին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։

«Ադրբեջանով»,- նա պատասխանել է այն հարցին, թե ինչ ճանապարհով է անցնելու գազատարը դեպի Իրան։

«Մենք հիմա բանակցությունների վերջնական փուլում ենք՝ գնի հաստատմամբ, ծավալներն արդեն ֆիքսված են։ Բայց գինը միշտ կոմերցիոն խնդիր է։ Աշխատանքային խումբ է ստեղծվել և  երկու կողմերի մասնագետները մշակում են գնագոյացման մոտեցում»,- հավելել է նախարարը։