Լրահոս
Աշխարհ
21:15
29.03.24
701

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից մանրամասնում են՝ ինչպես է «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերել Կարեն Ենգիբարյանը և ինչ հանգամանքներում է նա մահացել

Img default alt hy

Հայ Առաքելական եկեղեցու՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից «Ռիա Նովոստի»-ին հայտնել են՝ ինչպես է  «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերել հայազգի Կարեն Ենգիբարյանը և ինչ հանգամանքներում է նա մահացել։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի ներկայացուցիչ Հովհաննես Մինասյանը պատմել է, որ Կարեն Ենգիբարյանին զանգահարել է ընկերն ու ասել, որ «Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ ահաբեկչություն է, գտնվում է իր մայրը  և խնդրել է օգնել։ Ցավոք, նրա ընկերոջ մայրը մահացել է, նրան երեկ են հուղարկավորել։

Ընկերոջ զանգից հետո Կարենը շտապել է  «Կրոկուս Սիթի Հոլլի» մոտ, իր ձմեռային վերնազգեստը հանել ու տվել փողոցում կանգնած մի մարդու, որն առանց վերնազգեստի՝ դրսում կանգնած է եղել,  ըստ ամենայնի՝ ահաբեկչությունից տուժածներից է եղել, ինչից հետո  մտել է շենք ու սկսել է տարհանել մարդկանց․ օգնել է նրանց՝ դուրս գալ շենքից, որտեղ ահաբեկիչներն էին։

«Կրոկուսում» Կարենը երկար ժամանակ է մնացել և շատ ծուխ է կուլ տվել։ Այնտեղ արդեն հրդեհ էր բռնկվել։ Իսկ երբ այդ ամենից հետո դուրս է եկել շենքից, թեթև հագուստով լինելու պատճառով՝ մրսել է»,- պատմել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Կարեն Ենգիբարյանը, գալով տուն, դժգոհել է, որ ինքնազգացողությունը վատ է։ Հաջորդ օրը կինը շտապօգնություն է զանգահարել, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Կարեն Ենգիբարյանը 35 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել։ Նա հայկական եկեղեցուն կից երիտասարդական կազմակերպության անդամ էր։