Լրահոս
Արցախ
16:18
15.05.24
134

Ռուս խաղաղապահները հանդիսավոր արարողությամբ դուրս են գալիս Արցախից

Լեռնային Ղարաբաղում՝ Իվանյան գյուղում տեղի է ունենում ռուս խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան զինվորականներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը ասել է, որ Ղարաբաղում խաղաղապահ առաքելության կարիք այլևս չկա, որոշվել է վաղաժամկետ դադարեցնել խաղաղապահ առաքելությունը: Անար Էյվազովը նաև հայտնել է, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը այս պահին շարունակվում է, շուտով կավարտվի: