Լրահոս
Իրավական
22:00
23.01.25
177

Ռոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատական նիստը շարունակվել է

Սկանդալով է սկսել Մարտի 1-ի վերաբացված գործով հերթական դատական նիստն այսօր: Չնայած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պնդմամբ՝ Քոչարյանը որևէ կարգավիճակ չունի՝ քարտուղարությունը նրան ներկայացրել է որպես մեղադրյալ: Փաստաբանների առարկությունը չի ընդունել դատավորը: