-
Քաղաքական
Ադրբեջանը հայ պատմական կերպարների էլ է դատում. ի՞նչ և ումի՞ց է ուզում Ալիևը
22:3008.02.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
22:1208.02.25 -
Միջազգային
Պետք է ավարտել այս հիմար պատերազմը. Թրամփ-Պուտին բախտորոշ հանդիպման օրը մոտ է
21:5008.02.25 -
Քաղաքական
Ոսկեպարում սահմանազատման նոր փուլն սկսվե՞լ է. տագնապալի լուրեր են հասնում Տավուշից
21:3108.02.25 -
Հասարակական
Ընդամենը 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը երեք ֆոկուս է անում․ Հրանտ Ավետիսյան
20:4208.02.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ավելի վտանգավոր է դառնում Բաքվի դատական ռումբը. որքա՞ն հեռու կգնա Ալիևը
20:3008.02.25 -
Քաղաքական
Հովիկ Աղազարյանը նախագահ է ընտրվել, որ Փաշինյանն էլ չդառնա վարչապետ. ՄԱՍԿ-ի դեմքն ու դերը
20:2308.02.25 -
Մշակույթ
Անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» կտավը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում
20:1208.02.25 -
Քաղաքական
«Վտանգավոր կանգառ»՝ Քաթարում. ի՞նչն է պահել Աննա Հակոբյանին արաբական այդ երկրում
19:5108.02.25 -
Քաղաքական
Հայկական «ՀԿ-ների» հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան
19:1908.02.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փաշինյանի դեմ են դուրս գալիս ՄԱՍԿ-ով. մերժվածները կուսակցություն ստեղծեցին
18:3008.02.25 -
Միջազգային
Երազանքների հայելի՝ Սեուլի գեղեցկության սրահում. երևակայության հետ՝ դեմ առ դեմ
16:1508.02.25 -
Հասարակական
Զորավարժություններ, էներգետիկ և պաշտպանական ծրագրեր տարածաշրջանում, իսկ Երևանում՝ իհարկե փառատոն․ Հակոբյան
15:4108.02.25 -
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանով
15:0908.02.25 -
Հասարակական
Ստեփանավանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի. ԱՆ
14:0008.02.25 -
Իրավական
Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ
13:4708.02.25 -
Հասարակական
Տուն են գնել և զրկվել պետական աջակցությունից. արցախցի ընտանիքը մենակ է մնացել ծանր հիշողության հետ
13:3408.02.25
Ռազմավարական ընտրությունը չի կարող կտրված լինել տարածաշրջանային համատեքստից. Արա Պողոսյան

Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը գրում է.
«Աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի առաջ ծառացած բարդությունները, որոնք ուղեկցվում են ֆրանսիական զորքերի դուրս բերմամբ, ըստ էության մեծացնում են հավանականությունը, որ Ֆրանսիան իր առաջ նոր ռազմավարական նպատակներ կդնի։
Ադրբեջանում և Թուրքիայում կարծում են, որ Ֆրանսիայի ձախողումները Աֆրիկայում հանգեցնելու են Ֆրանսիայի չեզոքացմանը գլոբալ պրոցեսներում։
Ավելին, ադրբեջանական ագիտացիան հետևողականորեն առաջ է մղում այն թեզը, որ Ֆրանսիան շուտով իր սեփական խնդիրների մեջ խեղդվելով մոռանալու է թե‘ Հարավային Կովկասը, և թե‘ Ադրբեջանի կողմից իր դեմ վարվող հիբրիդային թշնամական գործողությունները։
Սակայն, իմ խորին համոզմամբ, Ալիևը Ֆրանսիայի հարցում սխալվում է նույնքան, որքան Փաշինյանը Ռուսաստանի հարցում։ Փաշինյանը կարծում էր, որ ուր որէ, Ռուսաստանը կպարտվի և ժամանակն է արագ շրջադարձ կատարել, մի բան, որը կատարյալ հիմարություն էր։
Նույնը և Բաքվի առաջնորդը, ով կարծում է, որ ահա', ուր որէ, Ֆրանսիան որպես գերտերություն կդադարի գոյատևել, բայց իրականությունը կարծում եմ որոշակիորեն այլ է։
Ֆրանսիայի աֆրիկյան ձախորդությունները հնարավոր է, որ ստիպեն Ֆրանսիային նոր ռազմավարական նպատակներ առաջ բերել և ստեղծել նոր ռազմավարական խորություն, հաշվի առնելով աշխարհում թևածող պատերազմների դինամիկան։
Իսկ Ֆրանսիայի ռազմավարական ընտրությունը աֆրիկյան երկրներից կարող է շրջվել դեպի Եվրասիա։ Հիշենք` հենց ինքը, Բժեզինսկին էր ասում, որ ով տիրում է Եվրասիային, նա էլ տիրում է աշխարհին։
Այդ պարագայում, հավանականությունը մեծ է, որ ֆրանսիական «մեծ շախմատի տախտակում» կենտրոնական դեր վերապահվի հենց Հարավային Կովկասին։ Ընդ որում հիշեցնեմ, որ Թուրքիայի համար «մերձավոր ռազմավարական խորությունը» անցնում է Բալկաններով (հատկապես Ալբանիա, Կոսովո), Հարավային Կովկասով (հատկապես Ադրբեջան), Մերձավոր Արևելք (հատկապես Սիրիա, Իրաք)։ Այսինքն Ֆրանսիայի համար այստեղ թեպետ բավականին բարդ մրցակցություն է սպասվում, միաժամանակ հաջողությունն այս տարածաշրջանում կծնի հաջողություն նաև Աֆրիկայում և Ասիայում։
Այսպիսի սցենարի հավանականություն կա, սակայն պետք է նկատի ունենալ, որ Ֆրանսիայի համար տարածաշրջանում հենարան միայն Հայաստանը կարող է լինել։ Հետևաբար, Հայաստանն իր հերթին պետք է հստակ ձևակերպի իր նպատակները, կատարի ռազմավարական պլանավորում և կատարի ռազմավարական ընտրություն։
Ռազմավարական ընտրությունը չի‘ կարող կտրված լինել տարածաշրջանային համատեքստից, տարածաշրջանային լոգիստիկ հնարավորություններին չի‘ կարող հակասել այս րոպեական որոշման համար։
Ռազմավարական ընտրությունը պետք է հիմնված լինի հստակ, գետնի վրա տեսանելի և շոշափելի անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիական երաշխիքներով, հակառակ պարագայում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը»։
-
22:30 08.02.25 Ադրբեջանը հայ պատմական կերպարների էլ է դատում. ի՞նչ և ումի՞ց է ուզում Ալիևը Կարդալ ավելին
-
22:12 08.02.25 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ Կարդալ ավելին
-
21:31 08.02.25 Ոսկեպարում սահմանազատման նոր փուլն սկսվե՞լ է. տագնապալի լուրեր են հասնում Տավուշից Կարդալ ավելին
-
21:02 08.02.25 Ակնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը․ Աշոտյան Կարդալ ավելին