Լրահոս
Զինված ուժեր
22:19
09.06.25
170

Ռազմական ակադեմիայի թիմը՝ ռազմամարզական առաջնության հաղթող

Img default alt hy

Օրերս տեղի ունեցած ՀՀ ԶՈՒ ռազմամարզական առաջնության եզրափակիչ փուլում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի թիմն անհատական հաշվարկով նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, իսկ թիմային հաշվարկով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է մասնակիցներին՝ ընդգծելով միասնության և հաղթելու վճռականության կարևորությունը։