Լրահոս
Իրավական
23:10
17.09.19
67

Քոչարյանի գործը. դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 20-ին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր միջնորդություն են ներկայացրել Շենգավիթի առաջին ատյանի դատարան՝ գրավի դիմաց երկրորդ նախագահին ազատ արձակելու վերաբերյալ: Փաստաբանները դատարանում այդ մասին հայտարարեցին, այն բանից հետո, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ Սահմանդրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել Քոչարյանին:
Դատավոր Աննա Դանիբեկյանը, ըստ Քոչարյանի պաշտպանների, որոշում կայացնելիս ազդվել է Հայաստանի վարչապետի, խորհրդարանի ղեկավարի երեկվա հայտարարություններից, թե Սահմանդրական դատարանի որոշումը անօրինական է: Քոչարյանի պաշտպանները նաև տեղեկություններ ունեն, որ դատավոր Դանիբեկյանին ինչ որ մարդիկ են այցելել:

Նոր միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, երեկոյան 5-ին: