Լրահոս
Մամուլի տեսություն
12:40
28.05.24
200

Քրիստինե Գրիգորյանին իշխանությունները լուրջ փորձությունների են ենթարկել․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ և մեր ժամանակների ամենամութ պաշտոնյաներից է, պարզվում է՝ իշխանությունները լուրջ փորձությունների են ենթարկել։ Դեռևս օմբուդսմենի պաշտոնում Գրիգորյանը, ըստ լավատեղյակ աղբյուրի,  հայտնաբերել է, որ փորձում են իր հեռախոսին գաղտնալսող ծրագրեր «նստեցնել»: Այո, մի զարմացեք` մեր երկրում ոչ միայն ընդդիմությանն են լսում, այլև իշխանության մեջ գտնվողներին:

Ք.Գրիգորյանը` համապատասխան ծառայություններից ստանալով ծանուցումը, որ ձեր հեռախոսի մեջ օտար միջամտություն է իրականացվվել, անմիջապես դիմել է Հատուկ ծառայություններին՝ ճշտելու. արդյոք իրե՞նք են դա անում: ԱԱԾ-ից հերքում ստանալով, նա հայտարարում է, որ այդ պարագայում մտադիր է աղմուկ բարձրացնել՝ նաև միջազգային կառույցներին տեղեկացնելով, որ ՀՀ ՄԻՊ-ին փորձում են գաղտնալսել:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ «սպառնալիքից» հետո Ծառայությունները փոխել են դիրքորոշումը` ՄԻՊ-ին տեղեկացնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, նպատակ չեն ունեցել իրեն գաղտնալսելու, սխալմամբ է այդ ծրագիրը տեղադրվելու իր հեռախոսում, ոստի հայցում են իր ներողամտությունը: Սակայն իրավապահ համակարգում խոսում են, որ այդ ընթացքում հատուկ ծառայություններն արդեն հասցրել էին նրա հեռախոսից բավականին նյութեր քաշել և դրանք պահվում են որպես կոմպրոմատ, խոսքը` «ինտիմ բնույթի» նյութերի մասին է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։