Լրահոս
Իրավական
12:56
23.06.25
130

Քրեական սկանդալ. գողացված ադամանդնե՞ր են մատակարարվել Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը

 

Ռուսաստանում ձերբակալվել է մի հանցախումբ, որը գողացված ադամանդներ է մատակարարել Գրզո մականունով հայտնի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը: Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ հանցախումբը համակարգված կերպով ադամանդներ է գողացել «Ալռոսա» ընկերությունից և հասցրել Հայաստան՝ «ԱԴԻԴ Դայմոնդ» ՍՊԸ, որի շահառուն հայ գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուիքիասյանն է: Ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշչենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշչենկովը, մաքսանենգներ Արմեն Պետրոսյանը և Արման Սահակյանը։ Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է, թե Խաչատուր Սուքիասյանը կապ ունի քրեական այս աղմկոտ պատմության հետ: